Ավսրալացի խոհարարը սպանել է իր կնոջը և փորձել եփել նրա մարմնի որոշ հատվածներ: Դեպքը տեղի է ունեցել Բրիսբենի նրանց տանը: Հետագայում պարզվել է սպանվածի անձը: 28-ամյա Մարկուս Պիտեր Ֆոկլի զոհն է դարձել Ինդոնեզիայից Մայանգ Պրասենտոն: Ավելի վաղ 27-ամա կինն աշխատել է որպես մարմնավաճառ և այսպիսով ստացված եկամուտն ուղարկել Ինդոնեզիա՝ հարազատներին: Բացահայտվել են նաև նրա կենսագրության այլ հետաքրքրական մանրամասներ. պարզվել է, որ Մայանգը տրանսսեքսուալ է:
Սպանված կնոջ մասունքները գտել են պղնձի մեջ այն տանը, ուր նա բնակվում էր ամուսնու հետ: Տղամարդը փորձել է ազատվել դիակից՝ այն եփելով քիմիկատների հետ մեկտեղ: Երբ ժամանել է ոստիկանությունը, տղամարդը սկզբում փորձել է փախչել, հետո կտրել է իր կոկորդը: Նրա մարմինը գտել են տան կողքը, աղբամանի մեջ, նշում է Daily Mail-ը:
Ֆոլկը ծանոթացել է Մայանգի հետ ճանապարհորդական նավի վրա, ուր նրանք՝ երկուսն էլ աշխատել են: Ընդ որում, այդ պահին Մայանգը դեռ լիովին չէր ավարտել կին վերափոխվելու գործընթացը: Նա երազում էր վերջնականապես փոխել սեռը, այնուհետև երեխա որդեգրել և զբաղվել բիզնեսով:
Սեքսարդյունաբերության բնագավառում աշխատելը Մայանգին բավականին լավ եկամուտ էր բերում: Նրա ծառայություններն արժեին ժամը՝ 500 դոլար: Փողը, որը նա ուղարկում էր ընտանիքին, օգտագործվում էին իր անչափահաս քույրերի կրթության համար:
Մայանգն ու Ֆոլկեն ամուսնացել են 2013թ.-ին, որից հետո սկսել են միասին ապրել: Տղամարդու մայրը նշել է, որ իր որդու հետ ամեն բան կարգին էր, սակայն վերջին 1.5 տարին նրանք չեն տեսնվել: Մայրն իմացել է ինդոնեզացի ընկերուհու մասին, բայց երբեք նրա հետ չի հանդիպել:
Մինչ ոստիկանության գալը ոչ ոք չի նկատել Մայանգի անհետանալը: Սակայն հարևաններից ոմանք տհաճ հոտ են զգացել և այդ պատճառով էլ դիմել են ոստիկանություն: Ոստիկանությանը դեռ չի հաջողվել պարզել տղամարդու արարքի դրդապատճառները: Նա երբեք չի տառապել հոգեկան հիվանդություններով և խնդիրներ չի ունեցել օրենքի հետ: Զույգի ընկերներից ոմանք հայտնել են, որ ամուսինները շատ համերաշխ էին, սակայն մյուսների կարծիքով, տղամարդը փոքր-ինչ տարօրինակ էր: Մասնավորապես, նա խանդել է կնոջը և նույնիսկ սպառնացել նրան: Մայոնգի մայրը հայտնել է, որ դուստրը ցանկանում էր վերադառնալ Բալի: