Այսօրվա համաշխարհային մամուլը հեղեղված է Վլադիմիր Պուտինի մասին հրապարակումներով: Այդ հրապարակումներում տարբեր ոլորտի ներկայացուցիչներ շնորհավորում են պաշտոնյայի ծննդյան տարեդարձը:
Ամենատարբեր առիթներով մեզանում նույնպես քիչ չեն եղել խոսակցությունները` այնպիսի առաջնորդ ունենալու մասին, ինչպիսին Կրեմլի ղեկավարն է: Մեր հասարակության շրջանում նույնպես, որքան էլ զարմանալի չլինի, Վ. Պուտինի համակիրները քիչ չեն: Armlur.am-ի հարցին, թե կցանկանայի՞ք մեր երկիրը նույնպես նման մարդ ղեկավարեր, պատասխաններում գերակշռում էին դրական կարծիքները: Ճիշտ է` Վ. Պուտինի վերաբերյալ գնահատականները տարբեր էին, բայց այդ կարծիքների մեջ գերակշռում էին դրական որակումները:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան