Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը տուգանվել է 100 հազար եվրոյի չափով: Պատճառը կարգապահական կանոնները խախտելն է: Նա ուշացել է «Յուվենտուս»-ի մարզումից:
Տուգանքից բացի՝ չիլիացի ֆուտբոլիստը նաև չի ընդգրկվել Ա Սերիայի՝ «Ռոմա»-ի դեմ հանդիպման թիմի մեկնարկային կազմում:
Տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբի ղեկավարությունն արդեն կորցրել է համբերությունը, քանի որ ֆուտբոլիստը նախկինում ևս նման ուշացումներ է թույլ տվել: