
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ով հավելեց, որ Ա. Գալստյանին, ոստիկանապետի հրամանով, կփոխարինի Արտակ Հարությունյանը:
Նշենք, որ վերջինս մինչ այդ զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանի խորհրդականի պաշտոնը: