
Լրատվամիջոցներում պտտվող լուրերի համաձայն` Կառավարության կազմում առաջիկայում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ: Այդ մասին օրերս գրել էր նաև «Չորրորդ իշխանություն» օրաթերթը: Համաձայն տեղեկությունների` Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը չի ցանկանում աշխատել Կառավարությունում և պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել:
Տարածքային կառավարության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Զոյա Բարսեղյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ եղած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմեն Գևորգյանը շարունակում է բնականոն հունով աշխատել»,- ասաց Զ. Բարսեղյանը: