2014 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ. այս մասին armlur.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով՝ ոստիկանության 145 ծառայող ենթարկվել էկարգապահական տույժերի:
Հայտարարվել է 42 նկատողություն, 44 խիստ նկատողություն, 15 դեպքում հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին, 2 դեպքում կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 42 դեպքում էլ ազատվել են ոստիկանությունում ծառայությունից։
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։