
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Այս գիշեր` առանձին շրջաններում, մայիսի 8-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Երևանում այս գիշեր և մայիսի 8-ին հնարավոր է կարճատև անձրև, քամու ուժգնացում 7-12մ/վ: Այս գիշեր սպասվում է +13+15, մայիսի 8-ի ցերեկը +23+25, երեկոյան` +18+20 աստիճան:
Տեղեկացնում է “Մետեո TV”-ն: