
Ըստ լուրերի` երեկ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի` “Դոդի Էդո” մականվամբ պետը Ծառուկյանի տան հարևանությամբ գտնվող բենզալցակայանում դաժան ծեծի է ենթարկել միկրոավտոբուսի վարորդին: Ասում են` վարորդը ճանապարհը չի զիջել, ինչը զայրացրել է թիկնազորի պետին ու նա ուժ է գործադրել: Թիկնազորի անդամները թույլ չեն տվել վարորդին հիվանդանոց գնալ: