
Կողք կողքի գտնվող այս արհեստանոցներում նույն ծառայությունն են մատուցում՝ մեքենաների ապակիների մգեցում: Մի դեպքում, սակայն, ցուցանակը ճիշտ է գրվել, երկրորդ դեպքում՝ կոպիտ ուղղագրական տառասխալով:
Սխալի հեղինակն էլ, հավանաբար, այնքան բազմազբաղ արհեստավոր է, որ չի ցանկանում ժամանակ հատկացնել տառասխալն ուղղելուն կամ էլ վրիպակը չի կարևորում:
Կար ժամանակ, երբ ՀՀ Լեզվի պետական տեսչությունն օտարալեզու ցուցանակների դեմ էր պայքարում: Դրանց թիվը նկատելիորեն պակասեց, և, ըստ երևույթին, տեսչությունը նոր գործառույթ պիտի ստանձնի՝ զուգահեռ պայքար սկսելով անգրագետ ցուցանակներից Երևանը մաքրելու ուղղությամբ: