Երեկ Հարավային Սախալինի շրջանի իրավապահ մարմինները հայտնաբերել են 17-ամյա անչափահասի դի, ով սեպտեմբերի 13-ից համարվում էր անհետ կորած: Սպանություն կատարելու մեջ կասկածվում է մանկատան երկու սան՝ 17 և 18 տարեկան, որոնցից մեկը սպանվածի հետ ինտիմ հարաբերությունների մեջ էր:
Այս մասին տեղեկանում ենք mzk1.ru իրավական լրատվական կայքից, որտեղից հայտնում են նաև, որ դեպքի օրը՝ սեպտեմբերի 13-ին, երիտասարդները զբոսնելիս են եղել քաղաքի ծայրամասում: Աղջիկը հայտնել է երիտասարդին, որ պատրաստվում է լքել նրան: Այս լուրն այնպես է զայրացրել վերջինիս, որ խանդից դանակով 2 անգամ հարվածել է անչափահաս աղջկա պարանոցին: Սրանից հետո անասելի կերպով բռնաբարել է իր զոհին: Ավելի ուշ երիտասարդն այս ամենի մասին պատմել է ընկերոջը, և նրանք երկուսով սպանվածի դին թաքցրել են մոտակա այգում: Հաջորդ օրը հանցագործներն աղջկա դին նետել են կոյուղի: Նշված փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և անչափահասի բռնաբարության հատկանիշներով: Հանցագործին սպառնում է 15 տարվա ազատազրկում: