
ԱՄՆ-ում դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել Կալիֆոռնիա նահանգի 92-ամյա մի կնոջ` Շառլոտա Հայդորնին, որը տնօրինել է մի ընկերություն, որն իրականացրել է “ինքնասպանների համար նախատեսված հավաքածուի” արտադրությունն ու վաճառքը,- հայտնում է Associated Press գործակալությունը: Հայդորնի համար որպես պատիժ սահմանվել է տուգանքը:
Հեյդորնը կալանավորվել էր 2011թ. մայիսին: Դատական գործընթացի ընթացքում նա գործարքի էր գնացել հետաքննության հետ, որի շրջանակում ընդունել էր հարկեր վճարելուց խուսափելու իր մեղքը, ինչի փոխարեն դատախազությունը կնոջը չմեղադրեց 6 ինքնասպանությունների մասնակցելու համար, որոնք կատարվել էին նրա հավաքածուների միջոցով: “Ինքնասպանների համար նախատեսված հավաքածուն” իրենից ներկայացրել է պլաստիկե տոպրակ ու խողովակ` նախատեսված հելիումով լցնելու համար, ինչպես նաև դրա կիրառման նկարագրությունը: Կնոջ խոսքով` ինքը հավաքածուի վաճառքով ցանկացել է օգնել մահացու հիվանդությամբ տառապող մարդկանց մահանալ ընտանիքի գրկում: