Իսպանիայի Պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախացման դեպքում «Բարսելոնան» և «Էսպանյոլը» կարող են հեռացվել Իսպանիայի առաջնությունից:
Նրա խոսքով, որպեսզի «Բարսելոնան» և «Էսպանյոլը» իրավունք ունենան մասնակցել Իսպանիայի առաջնությանը, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել, որն էլ պետք է դեռ հաստատվի խորհրդարանի կողմից:
Նշենք, որ Կատալոնիայում անկախության հանրաքվեն անց է կացվելու նոյեմբերի 9-ին: