Lragir.am-ը ներկայացրել է հարցազրույց ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հետ:
Դուք շատ քիչ էք հարցազրույցներ տալիս, պրն. Քրքորյա՛ն:
Դուք այդ քչերից մեկն էք:
Շոյված եմ:
Ես էլ կշոյվեի:
Ինչպե՞ս եք:
Ավելի լավ, քան երեկ:
Ինչու՞, երեկ լավ չէի՞ք:
Լավ էի, բայց այսօր ավելի լավ եմ: Վաղը կփորձեմ ավելի լավ լինել, քան այսօր և այսպես շարունակ:
Դուք շատ լավատես էք:
Այո:
Բիզնեսում ավելի կարևոր է լինել լավատե՞ս, թե՞ իրատես:
Իրատեսությունը բիզնեսում արդեն իսկ լավատեսություն է:
Բայց լավատեսությունը կյանքում դեռևս իրատեսություն չէ:
Կյանքում միշտ չէ, որ պետք է լինել իրատես: Եթե բոլոր մարդիկ միշտ իրատես լինեին, մենք առաջ չէինք գնա:
Օրինակ, երբ Դուք որոշեցիք դառնալ օդաչու, դա իրատեսակա՞ն քայլ էր:
Առաջին հայացքից ոչ, հաշվի առնելով, որ ես նույնիսկ մեկ ցենտ չունեի սովորելու համար: Բայց ինձ ընդունեցին:
Սկզբից բռնցքամարտիկ, հետո օդաչու, իսկ հետո բիզնեսմեն: Հետաքրքիր զարգացում է:
Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու:
Ըստ Forbs-ի 2014 թ. տվյալների, Դուք աշխարհի ամենահարուստ հայն եք:
Իսկապե՞ս:
Այո: Հայերը Ձեզանով շատ են հպարտանում:
Ինչու՞: Որովհետև ես հարու՞ստ եմ:
Գուցե նաև:
Բայց դրանով պետք չէ հպարտանալ: Եթե այդպես լիներ, արաբներն ամենից հպարտ ժողովուրդը կլինեին:
Բայց հայերը ոչ բոլոր հարուստներով են հպարտանում:
Իսկ Հայաստանի մեծահարուստներով հպարտանու՞մ են:
Ո՛չ: Նրանցից շատերի համար ամաչում են:
Ինչու՞:
Հիշու՞մ էք` ասացիք, որ հարստությունը մարդուն կարող է հավասարապես կատարելագործել կամ դեգրադացնել…
Ահա թե ինչ:
Պրն. Քրքորյան, վերջում ի՞նչ խորհուրդ կտայիք հայաստանյան մեծահարուստներին:
Թող լինեն այնպիսին, որ մարդիկ իրենցով ոչ թե ամաչեն, այլ հպարտանան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում