Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին:
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և անձնական արիության համար “Մարտական խաչ” 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 2-ը, “Մարտական խաչ” 2-րդ աստիճանի շքանշանով` 3-ը:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար “Արիության համար” մեդալով պարգևատրվել են 42-ը, որից 18-ը` հետմահու: Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար “Մարտական ծառայություն” մեդալով պարգևատրվել են 620 հոգի, որից 20-ը` հետմահու: Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար “Շուշիի ազատագրման համար” մեդալով պարգևատրվել են 57 հոգի, որից 8-ը` հետմահու: “Մեսրոպ Մաշտոց” շքանշանով պարգևատրվել են 2-ը, “Վաչագան Բարեպաշտ” մեդալով` 4 հոգի, “Երախտագիտություն” մեդալով` 12-ը և “Հովարդ Կարագյոզյանե բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՄՆ): Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհվել մեկին: Նույն օրը նախագահը ստորագրել է նաև կարգադրություն 5 ազատամարտիկի ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենաներ պարգևելու մասին:
Երկրի ղեկավարը ստորագրել էր նաև կարգադրություն մի խումբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ընդհանուր թվով 200 հոգու, արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն




Լրահոս