Որքան հող է օտարվել օգոստոս ամսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի օգոստոսին հանրապետությունում օտարվել է 1186 միավոր (645.89 հա) հող, որից Երևանում` 108 միավոր (8.80 հա): Օտարված հողերն, ըստ նպատակային նշանակության, բաշխվել են. գյուղատնտեսական նշանակության հողեր` 567 միավոր (572.91 հա), որից Երևանում` 5 միավոր (3.37 հա), բնակելի կառուցապատման հողեր` 443 միավոր (38.02 հա), որից Երևանում` 51 միավոր (2.17 հա), հասարակական կառուցապատման հողեր` 144 միավոր (8.92 հա), որից Երևանում` 49 միավոր (3.03 հա), արդյունաբերական օբյեկտների հողեր` 23 միավոր (7.46 հա), որից Երևանում` 3 միավոր (0.23 հա), առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված հատուկ պահպանվող տարածքի հողեր` 6 միավոր (15.85 հա), հիդրոէլեկտրակայանների համար նախատեսված էներգետիկայի օբյեկտների հողեր` 3 միավոր (2.73 հա) ընդհանուր մակերեսով:

2014 թվականի օգոստոսին հանրապետությունում օտարված հողերից 967 միավորի (574.12 հա) նկատմամբ իրականացվել է առուվաճառքի գործարք, որից Երևանում` 93 միավոր (8.15 հա), նվիրատվության գործարքներ՝ 213 միավորի (71.17 հա), որից Երևանում` 14 միավոր (0.57 հա) և փոխանակության գործարքներ՝ 6 միավորի (0.60 հա), որից Երևանում` 1 միավոր (0.08 հա): Հանրապետությունում 2014 թվականի օգոստոսին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 9.9%-ով: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 5.5 %-ով, բնակավայրերի հողերի նկատմամբ` 15.8 %-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ աճել է 57.1 %-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 197.57 հա, որից 191.52 հա գյուղատնտեսական նշանակության են:

Վաճառված հողերի քանակի 27.3 %-ը կամ 264 միավորը (117.62 հա) հանդիսացել է պետական կամ համայնքային սեփականության հող, որից Երևանում` 39 միավոր (2.18 հա), իսկ 71.6 %-ը կամ 692 միավորը (455.87 հա) հանդիսացել է մասնավոր սեփականության հող, որից Երևանում` 53 միավոր (5.96 հա): 2014 թվականի օգոստոսին հանրապետությունում գրանցվել է հողերի վարձակալության իրավունքի վաճառքի 11 գործարք /0.63 հա/, այդ թվում նաև կառուցապատման իրավունքի վաճառքի գործարքները:

2014 թվականի օգոստոսին hանրապետությունում արձանագրվել է նաև գյուղատնտեսական նշանակության հողերի ուղղակի վաճառքի 1 գործարք (0.23 հա ընդհանուր մակերեսով): Հանրապետությունում 2014 թվականի օգոստոսին, 2013 թվականի օգոստոսի համեմատ, հողերի աճուրդ վաճառքի գործարքների քանակը նվազել է 7.1 %-ով: Ընդ որում, Երևանում նվազել է 50.0 %-ով, իսկ մարզերում` 2.3 %-ով: Գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ աճուրդ վաճառքի գործարքների քանակն աճել է 29.1 %-ով, բնակելի կառուցապատման (տնամերձ) հողերի նկատմամբ` 12.7 %-ով, հասարակական կառուցապատման հողերի նկատմամբ նվազել է 45.8 %-ով, արդյունաբերական օբյեկտների հողերի նկատմամբ մնացել է անփոփոխ:




Լրահոս