
Իրաքի մի շարք քաղաքներում ահաբեկիչների իրականացրած հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 4, վիրավորվել 15 մարդ: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Դիյալա մարզի Բաաքուբա քաղաքում: Դրանից հետո նույն քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել ատրճանակից,-գրում է BBC-ն:
Եվս մեկ ահաբեկչություն տեղի է ունեցել Բաղդադում, որտեղ պայթյուն է իրականացվել ուղեւորատար ավտոբուսում: Դրան հետեւել են եւս երկու պայթյուն: Վիրավորվել են երկու ոստիկան եւ երկու զինվորական: