Յուրա Մովսիսյանը կարող է զրկվել «Սպարտակ»-ի 10 համարի մարզաշապիկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի 10 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանել է 55 տարեկանում մահացած Ֆյոդոր Չերենկովին, կարող է հանվել շրջանառությունից, եթե դա ցանկանան ակումբի երկրպագուները: Այս մասին հայտարարել է «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը:

Նշենք, որ այդ մարզաշապիկով այժմ հանդես է գալիս մոսկովյան ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Կարծում եմ՝ դա պետք է որոշեն երկրպագուները: Կանենք այնպես, ինչպես կասեն նրանք: Եթե երկրպագուները ցանկանան հավերժացնել այդ համարն, ապա այդպես էլ կվարվենք»,-  նշել է Ֆեդունը:




Լրահոս