Կարիճների համար այսօր պատասխանատու օր է. հոկտեմբերի 8-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Դուք հակված եք խտացնելու գույները, կասկածամտորեն վերաբերվել մարդկանց ու մեղադրել բոլորին խարդավանքների մեջ: Անսպասելիորեն շատ էներգիա եք զգում, ինչպես նաև մարտական տրամադրվածություն ու բարձր վերարտադրելիություն: Անհրաժեշտ է զբաղվել առօրեական գործերով, չշեղվել, վիճել միայն ըստ էության ու շատ քիչ: Կյանքն ավելի շարժուն ու հետաքրքիր է դառնում: Հնարավոր է՝ սա արմատական փոփոխությունների օր է:

Ցուլ. Մոտ օրերին կզգաք, որ զգացմունքների պոռթկման ներքո եք, անհոգությանը հրաժեշտ եք տվել ու տրամադրության կտրուկ անկումների հորձանուտում եք: Քննարկեք կարևոր թեմաներ, գործընկերների հետ հաստատեք գործողությունների պլանը: Անձնական հարաբերություններում հաշվի առեք ֆոնային լարվածության գործոնը, զգացմունքներին ազատություն մի տվեք: Ակտիվությունն ուղղեք նյութական բարեկեցության ամրապնդմանը:

Երկվորյակներ. Մեծ պոտենցիալ ունեցող օր է: Զբաղվեք այն ամենով, ինչ ձեզ համար իսկապես կարևոր է: Ձեր նախաձեռնողականությունը կարող է հավանության արժանանալ ղեկավարության կողմից: Քննարկեք բարդ իրողությունները, մի կողմ թողեք նախասիրություններն ու տնային գործերը: Առաջին տեղում աշխատանքն է ու մասնագիտական հարցերը: Հիմնախնդիրները կարող են բացահայտել թույլ կողմեր, իսկ դրանց շտկումը կամրապնդի ձեր դիրքերը:

Խեցգետին. Հաջողությունը ձեր ուղեկիցը կլինի ամենաբարդ իրավիճակներում: Գործեք զգուշությամբ, ընտրեք անցանելի ճանապարհներ, եթե զգում եք միջավայրի խոչընդոտող ազդեցությունը: Ապակողմնորոշման օր է: Ապագան դեռևս անհայտ է, բայց առկա է ինչ-որ բան փոխելու, լարվածությունը թուլացնելու կտրուկ պահանջմունք: Գործեք ըստ ձեր հետաքրքրությունների և երկար ժամանակով մի տարվեք կոնկրետ բանով:

Առյուծ. Հնարավոր են ընտանեկան անախորժություններ: Ձեզանից պահանջվում է զգոնությունը չկորցնել ու իրավիճակը գնահատել ըստ անհրաժեշտության: Ուշադիր եղեք ձեր վարքագծի նկատմամբ: Կրիտիկական պահ է: Եթե ստանաք անսպասելի տեղեկատվություն կամ հանդիպեք անսպասելի մարդու, լրջացրեք ձեր վերաբերմունքը: Հնարավոր են ճակատագրական փոփոխություններ ու գործունեության նոր ոլորտի ընտրություն:

Կույս. Եթե որոշակի նպատակ ունեք, գործեք ըստ դրա, դրսևորեք կամք, համառություն ու կայունություն: Դուք ապացույց եք ուզում ձեր ճանապարհի իրավացիության: Պրոֆեսիոնալիզմ դրսևորեք ու թեկուզ ցուցադրաբար վերահսկեք իրավիճակը: Պատրաստ եղեք ակտիվորեն մասնակցելու իրադարձություններին, հակառակ դեպքում դուք այնտեղ կհայտնվեք ձեր կամքից անկախ:

Կշեռք. Գործերում մոտակա օրերին ակտիվություն կնկատվի: Մինչ դա մնացեք սովորական գործերի հորձանուտում: Վերահսկեք ֆինանսական ոլորտը, դրամական ծախսերը: Որոշումները պետք է մտածված լինեն ու վերաբերեն ոչ միայն կոնկրետ իրավիճակներին, այլև կենսաձևին’ ամբողջությամբ վերցրած: Օգտակար կլինեն ֆիզիկական պարապմունքները: Ներքին դիմադրության ցանկացած դրսևորմանը հաղորդեք կառուցվածքային բնույթ:

Կարիճ. Պատասխանատու օր է՝ լի բեռնվածությամբ ու առաջադրանքների անվերջանալի հոսքով: Հնարավոր է’ աշխատեք երկուսի կամ երեքի փոխարեն: Հնարավոր են բախումներ, ընդհանուր դժվարություններ, որոնք ընտանեկան ոլորտում կարող են ինչ-որ տեղ ամրապնդել հարաբերությունները: Բացառված չէ, որ ինչ-որ անելանելի վիճակից դուրս գաք բավականին ճարպիկ կերպով’ արժանանալով մարդկանց հիացմունքին ու գովաբանությանը:

Աղեղնավոր. Մեծ հավակնությունները չեն կարողանում անհրաժեշտ էներգետիկ տոնուսը հայտնաբերել: Ստիպված եք գործել ոչ այնքան մեծ արագությամբ, որքան կուզենայիք: Սակայն այս պահին ձեր մտքում ավելի շատ հեռանկարային պլաներն են: Փորձեք առաջին հերթին անել այն, ինչ ձեզ կհաղորդի կայուն իրավիճակի զգացում: Իրադարձությունների խտացման հետևանքով կզգաք ժամանակի սակավություն: Կլինեն առաջարկներ, ինչպես դրական, այնպես էլ բացասական հեռանկարներով:

Այծեղջյուր. Դուք կարող եք ստորագրել երկարատև գործարքներ, բարդ գործեր ձեռնարկել, բարդ իրավիճակներում ցուցադրել սեփական մասնագիտական որակները: Օգտագործեք օրն ամբողջությամբ: Ազատվեք ծանր խոհերից ու անպետք իրերից, որոնք մեծապես նպաստում են բացասական զգացմունքների առաջացմանը: Հիշեք, որ այսօր ամեն ինչ կարող է շեղել ձեղ հիմնական գործերից: Քննարկեք գործելակերպի այլընտրանքային տարբերակներ ու արագորեն արձագանքեք հանգամանքների կտրուկ փոփոխմանը:

Ջրհոս. Ձեր գործունեությունը մանրազննին պլանավորման ու կետավորման կարիք է զգում: Երկարատև բեռնվածությունը ազդում է առողջական վիճակի վրա, եթե հանգստ կոչվածը ձեզ համար չէ: Խնայողական ռեժիմում աշխատելը թույլ կտա տեսադաշտից բաց չթողնել ապագայի հեռանկարները: Լուծեք մասնավոր սեփականության, ֆինանսական օգնության ցուցաբերման, ժառանգության հարցեր: Սիրո մեջ ծագում են թեմաներ, որոնց մասին վաղուց էիք երազում, շատ բաներ կդասավորվեն ձեր սրտի ուզածի պես:

Ձկներ. Ժամանակ մի ծախսեք նոր նախագծերի վրա ու մի փորձարկեք այն գաղափարները, որոնք մշտապես անհասանելի են եղել ձեզ համար կամ դժվարամատչելի են: Դուք կարող եք հասկանալ, որ ինչ-որ տեղ շտապել եք: Լավ կլինի որոշ ժամանակ անցկացնեք մենության մեջ ու համակարգեք տարատեսակ կուտակումները: Կարող է ակտուալ լինել նաև բնակարանային վերանորոգման նախաձեռնումը: Օգնեք ինչ-որ մեկին ու հոգում թեթևություն կզգաք:




Լրահոս