ՊՆ-ում նախանշվել են 2015-16թթ. համագործակցության հիմնական ուղղությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. հոկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են շտաբային բանակցություններ՝ ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև:

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները, նախանշվեցին 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները և կազմվեց ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը:




Լրահոս