Հրդեհ` բարերից մեկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 8-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 14/11 շենքի նկուղային հարկում այրվում է բար: ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.31-ին, մարվել`05.46-ին: Ա. Օգանեսովային պատկանող բարում (“MEIR AND HAND” ՍՊԸ) այրվել են նախասրահ հատակի փայտյա կառուցատարրերը 10 քմ. մակերեսով, սառնարան, էլ. սարքավորումներ և բար-սեղան:




Լրահոս