
Հայաստանում 2011թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 458.9 հազ.: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Հաճախորդների 21.4%-ը հաճախել է տիկնիկային թատրոն, 15.4%-ը` երաժշտական: Հանրապետության 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 140.4: 2010 թ. համեմատ թատրոն հաճախումների թիվն ավելացել է: Այսպես` 2010թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 394.6 հազ., կամ 1000 բնակչի հաշվով` 121.2: