
Այսօր երկրապահի օրն է: Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ-ի նոյեմբերին: Հետագայում, 2002 թ-ի փետրվարին ԱԺ “Հայաստան” երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ Երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Մայիսի 8-ը կապված է 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ: Ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ԵԿՄ վարչությունն ավանդաբար նշում է երկրապահի օրը: