
Գյումրու “Ասպարեզ” ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում մի ուշագրավ հայտարարույթամբ է հանդես եկել: Նա մասնավորապես գրել է. “Իսկ տեղյա՞կ եք, որ, ԿԸՀ կայքի տվյալներով, մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ ընտրողների հիմնական ցուցակով ընտրողների թիվը 2.500.400 մարդ է եղել, իսկ ընտրողների ընդհանուր թիվը 2.524.960 մարդ է կազմել: Տեսնու՞մ եք մեր աճի տեմպը: Փաստորեն միայն մանկապարտեզների կրտսեր խմբերի էրեխեքն են զրկվել ընտրելու իրավունքից: Չեք հավատում` բացեք նայեք ԿԸՀ-ի կայքը…”,-նկատել է նա ու տեղադրել համապատասխան հղումը: (Հղումը`http://www.elections. am/proportional/election-24104/)