Բեռլուսկոնիի անթիվ սիրուհիները և ահռելի ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Նա միլիոնատեր է, ով կյանքում առաջին գումարը վաստակել է թատրոնի տոմսեր վաճառելով, բացի այդ դպրոցական տարիներին գրել է շարադրություններ այլ ուսանողների համար, աշխատել է  լուսանկարիչ թաղման արարողությունների և հարսանիքների ժամանակ: Համալսարանի ուսման վարձը վճարել է` երգելով ակումբներում և զբոսաշրջային նավերում:

Ներկայում նրան են պատկանում տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող շուրջ 150 ընկերություններ, այդ թվում` բանկեր, ապահովագրական ընկերություններ, հեռուստաընկերություններ:

Բեռլուսկոնին ոչ միայն Իտալիայի, այլև աշխարհի  հայտնի քաղաքական գործիչներից է, ում հանրաճանաչությունը պայմանավորված է ոչ այնքան իր քաղաքական ձեռքբերումներով, որքան սկանդալային կյանքով: Բեռլուսկոնին հայտնի կնամոլ է և իր այս թուլության պատճառով մշտապես գտնվում է սկանդալների կիզակետում: Նրա անթիվ սիրուհիների շարքում կան տարբեր տարիքի, մասնագիտության և ազգության կանայք: Ըստ նրա` ավելի լավ է սիրել կանանց, քան լինել համասեռամոլ:

1

Նա ունի բազմաթիվ առանձնատներ և վիլաներ Իտալիայում: Իր ամենասիրելի վայրերից մեկը Սարդիանիայում գտնվող ամառանոցն է, որն ունի լողավազան և գեղեցիկ պարտեզ: 2400 քառակուսի մետր տարածքով ամառանոցը ձեռք է բերվել 500 մլն եվրոյով: Այն ունի 35 ննջասենյակ և 27 լոգարան:

2

2008թ. Բեռլուսկոնին 12 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել այս շքեղ առանձնատունը: Այն ունի 30 սենյակ և ընդարձակ բակ: Բացի այդ, տարածքում առկա է անձնական ուղղաթիռի տարածք:

3

1989թ. աճուրդի ժամանակ Բեռլուսկոնին այս առանձնատունը ձեռք էր բերել 5 մլրդ լիրով: Այժմ այն գնահատվում է 78 մլն եվրո:

4

Այս առանձնատունն ունի 5-6 ննջասենյակ, մարզասրահ, սակայն նախկին վարչապետն այստեղ շատ հազվադեպ է լինում:

Ինչպես արդեն նշել էինք, Սիլվի Բեռլուսկոնին հայտնի է որպես կնամոլ: Նա հատկապես թուլություն ուներ երիտասարդ կանանց հանդեպ:

1

Բեռլուսկոնիի երկրորդ կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, ով նաև նրա երեք երեխաների մայրն է, անվանում են համբերատար և իմաստուն կին: 20 տարվա համատեղ կյանքի ընթացքում նա շատ հիասթափություններ է հասցրել ապրել:

WCENTER 0REDACBFHZ -

Նիկոլ Մինետտի, Բեռլուսկոնիի ատամնաբույժը, հետագայում` օգնականը

2

Բարբարա Մատերա, հաղորդավար

2

Կամիլա Ֆերանտի, մոդել և դերասանուհի

s96776586

Մոդել Գրացիանա Կապոնե

2

Լիսանդրա Սիլվա

Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնը թողնելու որոշում կայացրել էր այն բանից հետո, երբ 2011թ. նոյեմբերի  8-ին Իտալիայի խորհրդարանում զրկվել էր ձայների մեծամասնությունից: 2013թ. Իտալիայի Սենատը որոշում էր կայացրել հեռացնել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին խորհրդարանից։ Նա բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, մեղադրվել է կոռուպցիայի մեջ: 2013-ին մեղավոր էր ճանաչվել «Mediaset» հեռարձակման ցանցը ձեռք բերելու գործարքում մեքենայություններ կատարելու մեջ և դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:




Լրահոս