«Յուվենթուս» – «Ռոմա» հանդիպման մրցավարը որակազրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկիին որակազրկել երկու խաղով:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-«Ռոմա» հանդիպման ժամանակ Ռոկին մի շարք վիճելի որոշումներ է կայացրել:

Հանդիպման ընթացքում նա երեք վիճելի 11 մետրանոց է նշանակել, չորս դեղին և մեկ կարմիր քարտ ցույց տվել: Մրցավարը նաև հաշվել է թուրինցիների գոլն այն դեպքում, երբ Արտուրո Վիդալը խաղից դուրց վիճակում է եղել:




Լրահոս