
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կհանդիպի Խարկովի գաղութում իր պատիժը կրող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին։
Նախկին վարչապետին հանդիպելու համաձայնությունը ձեռք է բերվել Գրիբաուսկայտեի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռախոսազրույցի ընթացքում, – հաղորդում է Itar-Tass–ը: Լիտվայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Ուկրաինան հավատարիմ կմնա եվրոպական արժեքներին եւ չի ոտնահարի մարդու իրավունքները։