Վթարի է ենթարկվել հանքանյութ տեղափոխող 26 վագոններից բաղկացած գնացքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 7-ի երեկոյան, ժամը 21:30-ի սահմաններում վթարի է ենթարկվել հանքանյութ տեղափոխող 26 վագոններից բաղկացած գնացքը: Վթարը տեղի է ունեցել Շորժայից ոչ հեռու, Երեւանից 130 կիլոմետրի վրա: Վթարի հետեւանքով մի քանի վագոններ դուրս են եկել գծից, իսկ գնացքի մեջտեղի վագոններն իրար մեջ են մտել: Մեծ քանակի հանքանյութ է թափվել գծերին: Հայտնի է, որ էլեկտրաքարշը շարժվում էր Զոդից դեպի Արարատի ոսկու կոմբինատ: Ուշ ժամի հետեւանքով պատճառված վնասի եւ կորուստների մասին պաշտոնական տեղեկություն ստանալ չհաջողվեց»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս