ԱԺ աշխատակազմի ղեկավարի և արտաքին կապերի վարչության պետի շուրջ լարված իրավիճակ է ստեղծվել. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ-ում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովի շուրջ: Բանն այն է, որ այս մարդիկ ԱԺ-ում գրեթե չեն լինում, նրանք անընդհատ շրջագայում են: Պատգամավորների փոխարեն հենց իրենք են մեկնում աշխատանքային տարբեր հանդիպումների` փորձելով ԱԺ-ից մի անձնական օգուտ գոնե ստանալ:
Բանն այն է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ինքնաթիռով թռչելուց ֆոբիա ունի և հենց այդ պատճառով էլ չի կարողանում մեկնել արտերկիր: Եթե շատ կարևոր միջոցառում է և պարտադիր է ԱԺ նախագահի ներկայությունը և նրա բացակայությունը դիվանագիտական էթիկայի խախտում կարող է համարվել, վերջինս իր փոխարեն ուղարկում է Հերմինե Նաղդալյանին կամ Էդուարդ Շարմազանովին: Այս իրավիճակում շահող են դուրս գալիս Թովմասյանն ու Բիյագովը, նրանց «դամարը» մտած` Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ` Հրայր Թովմասյանը բավականին տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում ԱԺ-ում: Օրինակ, նա հայտարարել է, թե ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն իր համար նույնն է, ինչ նեղ կոստյում հագած լինելը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս