«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եղբոր որդին` Արսեն Եղոյանը, իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա մրցելու է գործող գյուղապետ դաշնակցական Սեյրան Փիլոսյանի հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արսեն Եղոյանի հետ եւ պարզեց, որ արտագնա աշխատանքի նպատակով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Եղոյանը նոր է Հայաստան վերադարձել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՕԵԿ-ական հորաքո՞ւյրն է ստիպել, որ առաջադրի իր թեկնածությունը եւ ընտրվելուց հետո ՕԵԿ-ին անդամագրվի, նա պատասխանեց. «Ինքը ինձ առաջադրվելու մասով չի ստիպել: Հիմա` չէ: Բացի այս` չեմ ուզում խորանալ կուսակցությունների մեջ: Հետագայում հնարավոր է»: Իսկ ի՞նչ եք կարծում` բնակիչները Ձեզ կընտրե՞ն: Մեր այս հարցին թեկնածուն պատասխանեց. «Ես գիտեի, թե անցյալ տարի էր ընտրությունը, բայց փաստորեն այս տարի է, դրա համար բնակիչների հետ Ռուսաստանից խոսել եմ: Իրենց հետ հաշվարկել եմ ու նոր առաջադրվել: Վստահ եմ, որ կանցնեմ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: