ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանտա-Ֆե քաղաքում սատկել է աշխարհի ամենագեր կատու Մյաուն: 2-ամյա կատուն կշռում էր 39 կգ: Մահվան պատճառը շնչառական խանգարումներն են,-գ րում է Animal Tracks on Today -ը: Կարմրասպիտակավուն մորթով կատուն հայտնի է դարձել այս տարվա ապրիլին, երբ համացանցում հայտնվեցին նրա լուսանկարները: Կատվի տերը՝ 87-ամյա թոշակառու կինը կենդանուն հանձնել էր ապաստարան, քանի որ այլեւս չէր կարողանում պատշաճ կերպով խնամել նրան: Մյաուի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվել, քանի որ Գինեսի ռեկորդների գիրքը հրաժարվում է այսօրինակ նվաճումներ արձանագրել, որպեսզի ընտանի կենդանիների տերերը զերծ մնան սննդային չարաշահումներից:
ատկել է աշխարհի ամենագեր կատուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ