Վարչապետը հանդիպումներ կանցկացնի ֆինանսական կառույցների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի առնչությամբ երկկողմ հանդիպումներ է ունենալու ֆինանսական խոշոր կառույցների ղեկավարների հետ:

Հայտնի է նաև պատվիրակության կազմը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումներին մասնակցելու են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության որոշմամբ պարտադիր գույքագրման պահանջի կատարումը հոկտեմբերի 1-ից երկարաձգվել է մինչ փետրվարի 1, իսկ մինչ այդ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն օրենքի առնչությամբ պետք է առաջարկություններ ներկայացնի:




Լրահոս