Սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը Լինցի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է ֆրանսուհի Պոլին Պարմանտեին (6:3,6:2): Նա պատմել է իր նպատակների մասին:
«Հիանալի խաղ էր, որտեղ ես շատ լավ թենիս ցուցադրեցի: Շատ ուրախ եմ Լինց վերադառնալու կապակցությամբ:
Շատ ուրախալի է, որ նորից լավագույն 8 թենիսիստուհիների թվում եմ: Սակայն ցանկանում եմ ավելացնել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակներս և թենիսի պատմության մեջ մնալ», – նշել է նա: