Բրիտանիայում բացահայտվել է իսլամիստների կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են Միացյալ թագավորության տարածքում ահաբեկչության նախապատրաստման մեջ:

Քննիչների տեղեկություններով, չորս 20-21 տարեկան տղամարդ հարձակում են ծրագրել և նախապատրաստել, ինչպես նաև ահաբեկչության են դրդել այլ մարդկանց:
Ներքին գործերի պաշտոնյաների խոսքով, չարագործներին հաջողվել է ձերբակալել ահաբեկչության նախապատրաստման վաղ շրջանում:

Ինչպես հայտարարել է Սքոտլանդ Յարդի ղեկավար սըր Բերնարդ Հոգան-հաուն, գործը բավականին լուրջ է: Նրա խոսքով, վերջին շաբաթների ընթացքում իր աշխատակիցները մի շարք նման ձերբակալություններ են կատարել:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, իշխանությունների ներկայացուցիչները չեն հայտնել լրատվամիջոցներին իսլամիստների կողմից նախապատրաստվող ահաբեկչության մանրամասները:

Հայտնի է միայն, որ իսլամիստներից մեկը որոշ ժամանակ անցկացրել է Սիրիայում:




Լրահոս