Մոսկվայի Պրեսնենսկի շրջանում ոստիկանությունը երեքշաբթի օրը վեց «օրենքով գող» է ձերբակալել եւ նրանց շրջապատից եւս 12 մարդ:
Ինչպես Ինտերֆաքսին են հայտնել ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից, ձերբակալություններն իրականացվել են Մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցների կողմից՝ հատուկ նշանակության ջոկատայինների օգնությամբ: Այս գրծողությունները կատարվել են մայրաքաղաքում իրականացվող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում:
Վարչությունից տեղեկացրել են, որ ներկայումս ստուգվում է ձերբակալվածների մասնակցությունը Մոսկվայի մարզում կատարված հանցագործություններին: