Ճապոնացի լողորդին որակազրկել են գողության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի լողի ազգային ֆեդերացիան 18 ամսով որակազրկել է 2010-ի աշխարհի չեմպիոն Նաոյու Տոմիտային՝ Հարավային Կորեայում անցկացված Ասիական խաղերի ժամանակ տեսախցիկ գողանալու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ճապոնական Kyodo News գործակալությունը, պատժաժամկետը կտևի մինչև 2016թ. մարտի 31-ը: Բացի այդ՝ ֆեդերացիան քննադատել է հավաքականի ղեկավարությանը՝ մարզիկների վարքը չվերահսկելու համար:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին: Տոմիտայի կողմից լրատվամիջոցների ներկայացուցչի տեսախցիկի գողությունը տեսագրվել է հսկող տեսախցիկների կողմից:
Բացի մեկուկես տարվա որակազրկումից՝ 25-ամյա մարզիկը տուգանվել է 1200 դոլարով:




Լրահոս