
armlur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այս պահին թիվ 12 մի շարք ընտրտեղամասերում կատարվում է ձայների վերահաշվարկ: Նշենք որ թիվ 12 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը: armlur.am-ի հետ զրույցում, Լյովա Խաչատրյանը նշեց, որ ինքը տեղյակ չի այդ վերահաշվարկից: Մեր տեղեկություններով վերահաշվարկը կատարվում է նրա համար, որպեսզի ՕԵԿ ներկայացուցիչ Ռոբերտ Մարսումյանի` “Բենզին Ռուբոյին” “նշանակեն” պատգամավոր:Մանրամասները քիչ ուշ: