Ոստիկանները շրջագայության ընթացքում մի քաղաքացու մոտ ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել
Օրերս ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները շրջագայության ընթացքում 1966 թ. ծնված Արթուր Մ.-ի մոտ հայտնաբերել են ապoրինի պահվող 16 մմ տրամաչափի որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: