Զուգարան գնալու ընթացքում հրկիզել է դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, Տաշիրի քաղաքապետարանից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրկիզել են Տաշիր քաղաքի Խանջյան փողոցում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի միջանցքի փայտե դուռը, շրջանակով` պատճառելով 50.000 դրամի գույքային վնաս:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Լեոնիդ Վ.-ն: Նա հայտնել է, որ դուռը վնասվել է գիշերը՝ զուգարան գնալիս միջանցքը լուսավորելու նպատակով իր կողմից լուցկի վառելու և անզգուշությամբ հատակին նետելու հետևանքով:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս