Աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Խուան Լուիս Կաստիլյոն համարվում է WBO վարկածով 63,5 կգ քաշային կարգում նախկին չեմպիոն ռուս Ռուսլան Պրովոդնիկովի դեմ մենամարտի հիմնական հավակնորդը, տեղեկացնում է ТАСС-ը:
Ռուս բռնցքամարտիկը հաջորդ մարտը կանցկացնի Մոսկվայում նոյեմբերի 28-ին: «Կաստիլյոյի հետ մենք դեռ չենք պայմանավորվել, ևս մեկ թեկնածուն՝ Խուլիո Դիասն է»,- հայտնել է Պրովոդնիկովի մենեջեր Վադիմ Կորնիլովը:
Կաստիլյոն WBC վարկածով 61,23 կգ քաշում չեմպիոն է դարձել 2000-2002թթ.-ին և 2004-2005-թթ.-ին: 40-ամյա բռնցքամարտիկն այս պահին ունի 66 հաղթանակ (7 նոկաուտով), 12 պարտություն և 1 ոչ ոքի: Վերջին անգամ նա ռինգ է դուրս եկել այս տարավ մայիսին: Այն ժամանակ նա 5-րդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իր հայրենակից Խոսե Լուիս Պայանդային:
Ռուսլան Պրովոդնիկովը, ով մի քանի օր առաջ մարզումներ է սկսել ԱՄՆ-ում, հունիսին պարտվել էր ամերիկացի Քրիս Ալգիերիին՝ զիջելով WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Պրովոդնիկովն ունի 23 հաղթանակ (16-ը՝ նոկաուտով) և 3 պարտություն: