Հայտնի դերասանը խոստովանել է, որ մանկապիղծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հայտնի դերասան Ստիվեն Քոլլինզը խոստովանել է, որ մի քանի տարի սիրահետել է անչափահաս աղջկա: Աստղի անկեղծ խոստովանությունները հայտնի են դարձել հասարակությանը Քոլլինզի կնոջ միջոցով, որից նա բաժանվել էր 2 տարի առաջ. տեղեկացնում է Mirror-ը:

2012-ին՝ ապահարզանից առաջ, Քոլլինն ու նրա կինը՝ դերասանուհի Ֆեյ Գրանտը, որի հետ նա ամուսնացած է եղել 27 տարի, գնացել են հոգեբանի մոտ: Այնտեղ աստղը պատմել է այն մասին, ինչը նրան հանգիստ չի տվել վերջին տարիների ընթացքում: 1970-ից սկսած՝ նա անառողջ հետաքրքրություն է ունեցել դեռահաս աղջիկների նկատմամբ:

Քոլլինզը խոստովանել է, որ իր հետապնդումների զոհ են դարձել կնոջ 11-ամյա ազգականուհին, ինչպես նաև՝ 12-13 տարեկան ևս մի քանի աղջիկ: Դերասանը չգիտեր, որ կինը գաղտնի ձայնագրել է իր խոստովանությունը, և հիմա՝ 2 տարի անց, հրապարակել այն. ահազդու խոստովանությունները հրապարակվել են TMZ կայքում:

Հրապարակումից քիչ անց հայտնի է դարձել, որ ոստիկանությունը Քոլլինզի դեմ քրեական գործ է հարուցել մանկապղծության մեղադրանքով դեռևս 2 տարի առաջ: Ամենայն հավանականությամբ, դերասանի նախկին կինը տեղեկությունները սկզբում փոխանցել է իշխանություններին: Ինքը՝ Քոլլինզը, առայժմ չի մեկնաբանել համացանցում հայտնված ձայնագրությունը:




Լրահոս