ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԻՐ ՀԵՏ ԽՈՐՏԱԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՀՋՖ

«Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: Այս նորությունը խիստ անհանգստացրել է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին, ինչպես նաեւ՝ այն ուղեւորներին, ովքեր ունեն հետաձգված չվերթների ավիատոմսեր: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Արմավիա»-ի դեմ հայցադիմում են ներկայացրել նաեւ մի շարք ընկերություններ, որոնք եւս «Արմավիա»-ի սնանկ ճանաչվելու դեպքում խոշոր գումարներ կկորցնեն:

Նշենք, որ այս ընկերությունների թվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Երմիք» ՍՊԸ-ն, «Կարկոմավտո» ընկերությունը եւ «Բիբլոս բանկ»-ը:
Այսպիսով՝ այս տարվա մարտի 7-ին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ավիաընկերության` պահանջելով «Արմավիա»-ից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բռնագանձել 771 հազար 678 դրամ գումար՝ որպես սպառած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարված գումար:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի` մարտի 10-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ եւ նշանակվել էր դատաքննության:
Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ «Արմավիա» ընկերության միջեւ դեռեւս 2008-ի փետրվարի 1-ին կնքվել էր էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր, որի 2.3 կետի համաձայն պատասխանողը պարտավորվել էր վճարել իր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց այս պայմանագրով սահմանված կարգով:
Եւ ահա փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի համաձայն՝ «Արմավիա»-ն չի կատարել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման` պայմանագրով սահմանված պարտավորությունը, որը մինչեւ այս տարվա փետրվարի 1-ի դրությամբ կազմում է մոտ 800 հազար դրամ: Ի վերջո, դատարանը բավարարել է ՀԷՑ-ի հայցադիմումը եւ վճռել է «Արմավիա» ՍՊԸ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 787.113 ՀՀ դրամ:
Սակայն սա դեռ ամբողջը չէ. պարզվում է, որ «Արմավիա» ընկերությունը 16.5 մլն դրամ պարտք է նաեւ «Կարկոմավտո» ընկերությանը: Ինչի համար էլ դեռեւս նախորդ տարվա ապրիլի 10-ին «Կարկոմավտո» ընկերությունը դիմել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան եւ հայտնել, որ իր եւ «Արմավիա»-ի միջեւ 2008-ի փետրվարի 5-ին կնքվել է գովազդային ծառայությունների մատուցման պայմանագիր, որի կնքման համար հիմք է հանդիսացել «Կարկոմավտո», «Արմավիա», «Միկա մարզական համալիր» եւ «Միկա Քորփորեյշն» ընկերությունների միջեւ 2008-ի փետրվարի 5-ը կնքված Պարտքը փոխանցելու մասին համաձայնագիրը: Ըստ այդ փաստաթղթի՝ պատասխանողը՝ «Արմավիա»-ն, ընդունելով «Միկա մարզական համալիր» ընկերության պարտքի համապատասխան մասը, պարտավորվել է այդ մասով ընդհանուր առմամբ 8 մլն 280 հազար դրամի չափով գովազդային ծառայություններ մատուցել: Սակայն մինչ օրս «Արմավիա»-ի կողմից որեւէ ծառայություն չի մատուցվել, եւ որեւէ գումար «Կարկոմավտո»-ին չի վերադարձվել:
Եւ վերջինս այս տարվա ապրիլի 29-ի դրությամբ առաջարկել է լուծարել պայմանագիրը իր եւ «Արմավիա»-ի միջեւ, ինչի հետ կապված, սակայն, նույնպես մինչ օրս որեւէ պատասխան չեն ստացել: Արդյունքում դատարանը բավարարել է «Կարկոմավտո»-ի հայցապահանջը եւ վճռել՝ հօգուտ նրա «Արմավիա» ընկերությունից բռնագանձել 16.5 մլն դրամ` որպես դրամական պարտավորության գումար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս հարցով իրենք դիմել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ: Իսկ թե վերջինս ինչ պետք է բռնագանձի, դեռ հայտնի չէ, քանի որ «Արմավիա»-ի ողջ գույքը գրավադրված է բանկերում, եւ այսօր այս ընկերությունը ոչինչ չունի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՓՈԽԵՑԻՆ

Մոսկվայի Բասմանի դատարանը ուրբաթ օրը որոշում է կայացրել փոխել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքով, տեղեկացնում է Ria.ru-ն: Այսպիսով՝ դատարանը բավարարել է խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Գործարար Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է 2009թ.-ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից իր գլխավորած «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգին վաճառելու մասնակցության մեջ: Նրան փողի հափշտակման եւ լվացման մեղադրանք է ներկայացվել: «Բաշնեֆտի» գործով առավել բարձրաստիճան մեղադրյալն է ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, ով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Ներկայումս Եվտուշենկովը գտնվում է տնային կալանքի տակ:

 




Լրահոս