Twitter միկրոբլոգների ծառայությունը դատական հայց է ներկայացրել ամերիկյան կառավարության դեմ՝ վիճարկելով համացանցում լրտեսություն իրականացնելու մասին վերջերս ընդունված օրենքները:
Ներկայիս օրենսդրության համաձայն, ընկերությունը չի կարող հրապարակել օգտատերերի տվյալների վերաբերյալ կառավարության հարցումների մասին տեղեկատվությունը, եթե այն վերաբերում է ազգային անվտանգության ոլորտին:
Twitter-ի կարծիքով, դա խախտում է խոսքի ազատության իրավունքը, որը ամրագրված է ԱՄՆ սահմանադրության Առաջին լրացման մեջ:
Ընկերությունը հայտարարել է, որ դիմել է դատարան, որպեսզի ստիպի ամերիկյան կառավարությանը հայտնել, թե ինչպես են օգտագործվում իր կողմից օգտատերերի մասին ստացված տեղեկությունները:
«Մենք կարծում ենք, որ համաձայն առաջին լրացմանը, մենք իրավունք ունենք արձագանքել օգտատերերի մտահոգություններին և ԱՄՆ իշխանությունների պաշտոնական հարցումներին` տեղեկատվություն տրամադրելով ամերիկյան կառավարության կողմից իրականացվող վերահսկողության մաշտաբների վերաբերյալ», – հայտարարել է ընկերության փաստաբան Բան Լին:
Twitter-ը դատարան է դիմել ԱՄՆ արդարադատության նախարարության և հետաքննությունների դաշնային բյուրոյի դեմ: Հայցադիմումն ընդունվել է Հյուսիսային Կալիֆորնիայի դատարանի կողմից, տեղեկացնում է BBC-ին: