
Իրանի Խուզիստան նահանգում ուժգին պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով տուժել է 3 մարդ: Համաձայն տեղեկատվության՝ պայթյունի պատճառ կարող է դարձած լինի հեղուկ գազի արտահոսքը: Հարակից տարածքների բնակելի շենքերի բնակիչներին տարհանել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Պայթյունի հետեւանքով վնասվել են 10 շինություններ, որոնցից 4-ն ամբողջության փլուզվել են:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար եւ հրշեջ ծառայությունները, կատարվում է նախաքննություն: