Bloomberg գործակալությունը կրկին անդրադարձել է ՀՀ մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրություններին՝ իր զեկույցում ՀՀԿ-ի (44.1 % ձայն) նոր կոալիցիոն կրտսեր գործընկեր համարելով ԲՀԿ-ին (30.2%): Պարբերականը ներկայացրել է նաեւ հայ քաղաքագետների ու փորձագետների կարծիքներ. Եթե Հանրապետական կուսակցությունը նոր կոալիցիա կազմի, համաձայն Լոնդոնի IHS Global Insight-ի փորձագետ Լիլիթ Գեւորգյանի, դա կարող է օգնել ժողովրդավարությունը զարգացնելու հարցում: “Այս ընտրությունները կարող են վերջ դնել նախագահի կուսակցության խորհրդարանական բացարձակ մեծամասնությանը”,-ասել է Գեւորգյանը ընտրություններից առաջ: Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանն էլ ասել է, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը Ազգային Ժողով կարող է օգնել հանդարտեցնելու հանրային դժգոհությունները եւ սահմանափակելու հնարավոր ցույցերը:
Bloomberg-ը կրկին անդրադարձել է Հհ Աժ ընտրություններին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ