Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սլովենիայում անդրադարձել է Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններին, Նիկոլա Սարկոզիին եւ Հայոց ցեղասպանության հարցին,-տեղեկացնում է Haberler.com -ը: “Չնայած Սարկոզիի Թուրքիայի նկատմամբ ունեցած բացասական տրամադրվածությանը եւ 1915թ այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում իր որդեգրած դիրքորոշմանը` մենք միշտ նախընտրել ենք լռել եւ զերշ մնալ թշնամական մնթնոլորտից, քանի որ Ֆրանսիայում այսօր մոտ 600 հազար թուրք է ապրում: Մենք պրն Շիրակի հետ էլ ենք երկար ժամանակ համագործակցել եւ նրա հետ միասին մասնակցել մի շարք վեհաժողովների, սակայն Սակոզին, իշխանության գալով, Մերկելի հետ միասին խոչընդոտեց մեր մասնակցությունը այդ խորհրդաժողովներին: Մենք սա նրան ներեցինք, սակայն նրա վերջին դիրքորոշումը արդեն անընդունելի էր մեր համար եւ մենք էլ հստակ ներկայացրեցինք մեր դիրքորոշումը”,-ասել է էրդողանը: Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, նշել է, որ հարցի ուսումնասիրությունից փախչող կողմը Թուրքիան չէ.: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Հոլանդի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած մոտեցմանը անդրադառնալով , Էրդողանն ասել է. “Լսել եմ, թե Հոլանդը իբր ասել է, որ մինչեւ հայկական հարցը չլուծվի, Թուրքիան չի կարող մտնել ԵՄ: Հույս ունեմ որ սա սուտ է: Տա աստված, որ նա նման բան ասած չլինի”:
Էրդողանը՝ Սարկոզիի եվ հայերի նկարմամբ նրա դիրքորոշման մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ