Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավար Հակոբ Հակոբյանի լիազորությունները։
Վաղվա կառավարության նիստում որոշում կկայացվի սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: