Ավստրալական պտուղը «սպանում է» քաղցկեղի բջիջները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալական Քլիվլենդում աճող հիլանդիայի պտուղները կարող են մեկուկես շաբաթում կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը մաշկի վրա. փաստում է գիտնականների մի խումբ:

EBC-46 աշխատանքային անունը կրող դեղամիջոցը արգելակում է արյան հոսքը դեպի վնասված բջիջները, ինչի արդյունքում 10 օրից ուռուցքը սևանում է, հետո՝ պոկվում, հավաստիացնում է խմբի ղեկավար Գլեն Բոյլը:

Դեղամիջոցն արդեն փորձարկվել է ավելի քան 300 ձիերի, կատուների և շների վրա:

Տվյալ պահին չկան ապացույցներ, որ EBC-46-ն արդյունավետ ազդում է ներքին օրգանների առաջացած մետասթազների վրա:

Բոյլը կարծում է, որ կլինիկական հաջող փորձարկումների դեպքում դեղամիջոցը կփոխարինի քիմիոթերապիան մաշկի քաղցկեղի հիվանդների դեպքում: Նա հույս ունի, որ հիլանդիայի էքստրակտը կօգնի նաև այլ դեպքերում. տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս