Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին հաջողություն մաղթեց Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականցնելու ընթացքում: