
Աբովյանում, մայիսի 7-ին ծեծի ենթարկված Արկադի Գրիգորյանը հրավիրվել է ոստիկանություն եւ նրանից ընդունվել է հաղորդում տեղի ունեցած միջադեպի առթիվ. նրան տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու որոշում: Այս մասին armlur.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բացի այդ, համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում Արկադի Գրիգորյանին ծեծի ենթարկողների անձը պարզելու եւ դեպքի հանգամանքները ճշտելու ուղղությամբ: