Վրաստանը խնդրում է իրեն Ջորջիա անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի վերջին Ճապոնիա կատարվելիք այցի ընթացքում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին պաշտոնապես կխնդրի Տոկիոյին՝ երկիրն անվանել ոչ թե «Գրուդզիյա», այլ ամերկյան ձևով՝ «Ջորջիա», հայտնում է Российская газета-ն:

Վրաստանի «Իմեդիա» հեռուստաընկերության տվյալներով, Թբիլիսին մտադիր է նաև խնդրել մերձբալթյան երկրներին՝ չօգտագործել ռուսերենից «արտատպված» երկրի անվանումը:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքը տարվում է, և արդյունքում Թբիլիսին կհասնի երկրի անվանման իր նախընտրելին տարբերակի օգտագործմանը:




Լրահոս